Պերմյակովի գործը կքննի ռուսական ռազմական դատարանը. ռուսական մամուլ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերյմակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է քննության առնվել Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանում (գտնվում է ՌԴ, Դոնի Ռոստով քաղաքում): Այս մասին հատնել է  Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը. գրում է ռուսական 161.ru լրատվական կայքը:

«Ներկայումս Պերմյակովը Գյումրիում անցնում է հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն: դեռևս վերջանականպես որոշված չէ, թե զինվորական որ`երևանում, թե Դոնի Ռոստովում տեղակայված դատարանը կքննի գործը, սակայն գործն ընդդատյա է Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանին»,- ասել է Միխայիլ Պտիցինը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել էին Ավտեիսյանների ընտանիքի 6 անդամները, իսկ 6-ամսական փոքրիկը ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել