Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում: Ըստ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ նման արարք կատարած անձիք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար ՀՀ դրամով: