Վրեժխնդիր լինելու համար ամուսնուն մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

Ամուսնական անհավատարմության համար ամուսնուց վրեժխնդիր լինելու համար 22-ամյա Անժելան (անունը փոխված է) ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդագրություն է տվել, թե իբր ամուսինը  2014 թվականի հունիսի 24-ի երեկոյան վիճաբանել է իր հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, վառված ծխախոտի գլանակը հանգցրել է ձախ ձեռքին և իր նկատմամբ՝ իր կամքին հակառակ, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Գործը քննվել է Շիրակի մազրի դատարանում` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագայությամբ: Ամբաստնյալի միջնորդությամբ դատավարությունը անց է կացվել արագացված կարգով, այսինքն` նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանը  պատիժ նշանակելիս որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առել այն, որ կինն իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա, կատարածի համար անկեղծորեն խոստովանել ու զղջացել է, բնակության վայրում դրական է բնութագրվում: Պատիժը եւ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան:

 Եվ որպես պատիժ դատարանը Անժելային դատապարտել է մեկ տարվա ազատազրկման, սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, և սահմանել մեկ տարվա փորձաշրջան, ինչպեսև  լրացուցիչ պարտականություններ` չփոխել մշտական բնակության վայրը և պարբերաբար ներկայանալ զրույցի վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:

Դատարանը դատավճիռը հրապարակել է այս տարվա հունվարի 21-ին, և դատական այս ակտն արդեն իսկ օրինական ուժի մեջ է մտել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել