Վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանություն

Փետրվարի 24-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շահումյանի 7-րդ և 4-րդ փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Հոնդա Օդիսեյ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել