Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժանաբար սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հանդեպ ՀՀ պետական սահմանը ապօրինաբար հատելու փորձի վերաբերյալ քննություն է կատարվում արդեն իսկ հարուցված սպանության գործի շրջանակներում: Քննության արդյունքում հիմքերի առակայության դեպքում համապատասխան որոշում կընդունվի` կամ քրեական հետապնդում սկսելու կամ քրեական հետապնդում չիրականցնելու վերաբերյալ:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեից վերոնշյալ բովանդակությամբ գրություն է ստացել` ի պատասխան իր կողմից արված այն միջնորդության, որ պետք է քրեական գործ հարուցվի Պերմյակովի կողմից ՀՀ սահմանը հատելու փորձի առթիվ: