ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները` որոշում եմ.
1. Գրիգոր Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
2. Հովհաննես Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: