17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ կդիմեն

19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի գործով  փաստաբանը նախապատրաստվում է դիմել Եվրոպական դատարան: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ օրերս հանդիպելու է իր պաշտպանյալին և վերջնականապես քննարկելու են այդ հարցը. «Ըստ էության, այժմ միակ քայլը մնացել է Եվրոպական դատարան դիմելը»:

Փաստաբանը հայտնեց նաև, որ հոդված է նախապատրաստում վճռաբեկ դատարանի կողմից իրենց ներակայացրած բողոքը մերժելու որոշման անհիմն լինելու վերաբերյալ. «Բողոքում մենք վկայակոչել էինք դատական գործեր, որտեղ տարբեր մոտեցումներ կան և օրենքի միատեսակ կիրառության հետ կապված խնդիր կա, սակայն միայն մեկ տողով մերժել էին բողոքը վարույթ ընդունել` առանց որևէ հիմնավորման»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականիմայիսի 15-ին, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել