Գողություն թիվ 75 երթուղայինում. գրպանահատը հայտնաբերվել է

Փետրվարի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, թիվ 75 երթուղայինում մի ուղևորուհու գրպանից գողացել է բջջային հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի վնաս: Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել