ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքից:
Դասընթացները տեղի կունենան 2015թ. փետրվարի 21-ին և 28-ին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչության գրասենյակում (ք. Երևան, Ալեք Մանուկյան, 9 շենք, 4-րդ հարկ, 406 սենյակ), ժամը 11:00-ից մինչև 15:00-ը:
Դասընթացների թեմաներ են.
1. «Մինչդատական կալանքի թույլտվության վերաբերյալ դատական ակտերի առարկան և չափորոշիչները» (փետրվարի 21).
2. «Պաշտպանը մինչդատական վարույթում» (փետրվարի 28):
Փետրվարի 21-ի դասընթացը կվարի Դավիթ Խաչատուրյանը։ Փետրվարի 28-ի դասընթացը կվարի Հայկ Ալումյանը:
Տեղերը սահմանափակ են’ 25 մասնակից յուրաքանչյուր դասընթացի համար: Մասնակցելով դասընթացին’ յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 6 ժամ:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք մինչև 2015թ. փետրվարի 27-ը զանգահարել ABA/ROLI Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ 554-991 և 556-449 հեռախոսահամարներով։
Վերապատրաստաման դասընթացներ «Պաշտպանը մինչդատական վարույթում» թեմայով

