Ներկայացվել է, թե ինչպիսի օրենսդրական փոփոխությունների փաթեթներ են դրվել շրջանառության մեջ

Փետրվարի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը և վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ Վիսկոնսին նահանգի «Օշքոշ» քրեակատարողական հիմնարկի տնօրեն Ջուդի Սմիթի և քրեակատարողական վարչության չափահասների տեղամասի անվտանգության պետ Մարկ Վայսգերբերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին քրեակատարողական վարչության պետը նախ հակիրճ ներկայացրեց, թե ծառայության վերաբերյալ ինչպիսի օրենսդրական փոփոխությունների փաթեթներ են դրվել շրջանառության մեջ, ապա հավելեց, որ մարամասն ուսումնասիրվել է ԱՄՆ-ից ժամանած գործընկերների կողմից ներկայացված գործող ուղղիչ հիմնարկների բազմագործառութային կառավարման համակարգի ուղեցույցը:

Քննարկվեցին առաջարկությունների փաթեթում տեղ գտած, հետաքրքրող դրույթների ներդրման հնարավորությունները:

«Օշքոշ» քրեակատարողական հիմնարկի տնօրեն Ջուդի Սմիթն այդ կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց և հակիրճ ներկայացրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում իր տպավորությունները` հավելելով, որ ԱՄՆ Վիսկոնսին նահանգում վերապատրաստված քրեակատարողական մի շարք ծառայողներ, որոնք աշխատում են հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, բավական լավ պատրաստվածություն ունեն և իրենց առջև դրված պարտականությունները անթերի են կատարում:

Կողմերն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին միմյանց:

Լուսանկարը՝ ced.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել