Փաստաբանների պալատը համագործակցության հուշագիր կստորագրի

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը: Թե՜ փաստաբանների պալատի և թե՜ ՙՓորձաքննությունների ազգային բյուրոյի՚ ներկայացուցիչները հույս են հայտնել՝ համատեղ ջանքերով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան փաստաբաններին և բյուրոյին որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել քաղաքացու պաշտպանությունը դատական ատյաններում, ինչպես նաև նեղ մասնագիտական փորձաքննությունների մասին կիրազեկեն փաստաբաններին:
Միաժամանակ ՙՓորձաքննությունների ազգային բյուրոն՚ ՀՀ փաստաբանների պալատին կներկայացնի այն բոլոր փորձաքննությունների տեսակները (ենթատեսակները), որոնցով փաստաբանները կարող են ինքնուրույն դիմել և փորձաքննություն պատվիրել։
Հանդիպմանը ներկա Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ էլ քննարկվել են Փաստաբանական դպրոցում Ազգային Բյուրոյի բարձրակարգ մասնագետների դասախոսություններ կարդալու հնարավորությունը: Կողմերը պայմանավորվել են ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և կարճ ժամանակում համագործակցության առաջին քայլերը կատարել: Որպես նախնական փուլ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար շրջայց կկազմակերպվի Փորձաքննությունների ազգային բյուրոյում, որպեսզի ծանոթանան վերջինիս հնարավորություններին:
Հանդիպման ավարտին Արտաշես Ջավադյանը շրջայց է կատարել Պալատում՝ եղել է Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:

Լուսանկարը՝ advocates.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել