Աշխատակիցը գողացել է տնօրենի գույքը

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1986 թ. ծնված Էդգար Մ.-ն հաղորդում էր տվել, որ Աբովյան փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակից Արտակ Ա.-ն գողացել է ավտոլվացման կետի տնօրենին պատկանող 4 անվադողերն ու 4 անվահեծերը:
Փետրվարի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արշակունյաց պողոտայի թիվ 314 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտակ Ա.-ին, ով խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել