Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ): Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել