Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գանձաքար գյուղից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Էդգար Պ.-ին: Պարզվել է, որ նա 2014 թ. նոյեմբերի 26-ին հյուրընկալվելով 1983 թ. ծնված Հարություն Է.-ի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: