Դժբախտ պատահարից տուժել է 13-ամյա աղջիկը

Փետրվարի 15-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել13-ամյա աղջիկ:

Մեկնած օպերատիվ խմբին աղջկա մայրը հայտնել է, որ աղջիկը վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Փետրվարի 16-ին, ժամը 17.00-ին, 38-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կայանել է Գարեգին Նժդեհի և Շարա-Տալյան փողոցների խաչմերուկում գտնվող լուսացույցի տակ և այդ ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային, որն էլ հարվածել է իր դիմաց կանգնած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայում գտնվող ուղևորուհին գլխի շրջանում ստացած վնասվածքով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել