Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սպենսերի եւ վեհաժողովում ներկայացված խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել