Չի բացառվում, որ ավելի լավ թեկնածուներ լինեն. Արա Ղազարյանը ՄԻԵԴ դատավորի մրցույթի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտարարված նոր մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նշենք, որ նա առաջին մրցույթում հաղթած երեք թեկնածուներից մեկն էր:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Արա Ղազարյանը նշեց, որ մրցույթում նորից հաղթելու վստահություն է ներշնչում այն հանգամանքը, որ առաջին մրցույթը գնահատած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը իր թեկնածությունը գնահատել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող: Այսինքն` նա ունի բարձր բարոյական նկարագիր և բավարարում է բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները և ճանաչված, իրազեկ իրավագետ է:
Արա Ղազարյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը առաջին մրցույթի վերաբերյալ ընթացակարգային խախտումներ չի արձանագրել:
Թեև որոշակի վստահություն կա, սակայն թեկնածուն ոչինչ չի բացառում. «Չի բացառվում, որ ավելի լավ թեկնածուներ լինեն, մրցույթը մնում է մրցույթ»,- ասաց Արա Ղազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել