Նոր նշանակում՝ Վարչապետի որոշմամբ

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել Վարոս Սիմոնյանին նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ: Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Վարոս Սիմոնյանին նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել