ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում մեկնարկում են առցանց քննարկումներ՝ հասարակության լայն զանգվածներին ընձեռելով իրենց կարծիքն արտահայտելու և քննարկումներին մասնակից լինելու հավելյալ հնարավորություն:
Խորհրդարանական լսումներին ընդառաջ փետրվարի 12-ից 16-ը կազմակերպվող առաջին քննարկումը նվիրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Կ-670-03.12.2014-ՊԻ-010/0 օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծին և դրա պատմությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Առցանց քննարկմանը կարող են մասնակցել Ֆեյսբուք սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային և կրոնական պատկանելությունից:
Առցանց քննարկումների արդյունքում հավաքագրված կարծիքները ամփոփ ներկայացվելու են Հանձնաժողովի անդամներին՝ տվյալ հարցի շուրջ հանրային կարծիքը հաղորդելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում: