Շատ կարևոր է, որ աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 50 000 դրամ: Սա նշանակում է, որ աշխատողի ամսական աշխատավարձը չի կարող ցածր լինել վերը նշված աշխատավարձի չափից: Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Նշենք նաև, որ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է`
- աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 334 դրամ.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 500 դրամ:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: