Զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Վաղը ՀՀ կառավարության նիստում քննարկվելու է Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը, որում, մասնավորապես՝ ասված է.

«Համաձայն «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16 րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին (ծնված` 1993 թվականի ապրիլի 15-ին, բնակության վայրը՝ Ախուրյանի շրջկենտրոն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը։»

Նշենք, որ«Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16 րդ հոդվածի 2-րդ մասի` առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

«Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մայիսի 18-ի № 118-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության բիաթլոնի ազգային հավաքական թիմի կազմում:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո հանդես գալու համար։ Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովը հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիրի զինվորական կոմիսարիատում:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել