Փետրվարի 6-ին, ժամը 01.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Բիյուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.45-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը:
Կատարվում է քննություն: