Փետրվարի 6-ին, ժամը 11.00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 1-ին մասնաշենք, 9-րդ հարկ) տեղի կունենա նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ասուլիսի հիմնական թեմաներն են`
– Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգը և պայմանները.
– Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրները: