Փետրվարի 1-ին, ժամը 04.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ Տարածաքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղբյուրի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 33 DS 839 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հանդիպակաց գոտում. դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել քարշակին: