Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին, ասել է, որ նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում եղել են պաշտոնանկություններ:
Այս առնչությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ պաշտոնանկ արված զինծառայողների հստակ թիվն ու ծառայողական քննությանն առնչվող մյուս հանգամանքները հրապարակման ենթակա չեն: Միաժամանակ նա ընդգծեց. «Ծառայողական քննության մեջ մեղավորներ փնտրել պետք չէ, քանի որ մեղավորը հակառակորդն է, ծառայողական քննությունը զուտ պրակտիկա է»:
Հիշեցնենք` ուղղաթիռը խոցվել էր 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։