ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Ապարանի ընդունարան էին դիմել երկուքաղաքացի: Նրանք շատ զայրացած էին, քանի որ իրենց նկատմամբ ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ենթատեղամասերից մեկի կողմից անհիմն նշանակվել էր տուգանք այն դեպքում, երբ համապատասխան հասցեումքաղաքացիները չէին բնակվել նշված ժամանակահատվածում և պայմանագիր չէին կնքել կազմակերպության հետ: Ընդ որում, քաղաքացիներից մեկի նկատմամբ նշանակվել էր տուգանք 195.442 դրամի, իսկ մյուս քաղաքացու նկատմամբ` 16.900 դրամի չափով:
Տվյալ դեպքը կոռուպցիոն էր հանդիսանում այնքանով, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա, առանց օրինականհիմքերի, պաշտոնատար անձի կողմից քաղաքացու նկատմամբ անհիմն և անօրինական կերպով նշանակվել էրտուգանք՝ գույքային օգուտ ստանալու նպատակով:
Քաղաքացիների դիմումների հիման վրա Ապարանի ընդունարանի իրավաբանն անմիջապես այցելեց ՀՀ«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ համապատասխան ենթատեղամաս, ընկերության ղեկավարության հետ անմիջականորենքննարկեց տուգանքների նշանակման հետ կապված մանրամասները:
Ապարանի ընդունարանի ներգրավման արդյունքում երկու դեպքերում էլ ապացուցվեց տուգանք նշանակելու մասինորոշումների անհիմն և անօրինական լինելը, քանի որ տուգանքի նշանակման համար հիմք էին հանդիսացել կեղծփաստաթղթերը:
ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Ապարանի ընդունարանի միջամտությանշնորհիվ քաղաքացիներն ազատվեցին առանց օրինական հիմքերի իրենց նկատմամբ կիրառված անհիմն գույքայինպատասխանատվությունից: