Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվելու է Դավիթ Փալանջյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը, որում, մասնավորապես՝ ասված է.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Դավիթ Աշոտի Փալանջյանին (ծնված` 1991թ. դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ ԱՀ համալսարանի ասպիրանտուրա` «Լազերային տեխնոլոգիաներ և տեխնիկա» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը`2017թ. ձմեռային զորակոչ»: