<<ԻԱԿ>> Հ/Կ-ն հրաժարվել է Քաղաքաշինության նախարարության դեմ իր հայցապահանջից. կնքվել է հաշտության համաձայնագիր

ՀՀ Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին: 
Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան:
2014 թվականի օգոստոսին երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները  ԻԱԿ Հ/Կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայնել հաշտության համաձայնագիր կնքելու համար: 
2015 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև կնքվել է պայմանագիր` որի արդյունքում <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> Հ/Կ-ն ամբողջությամբ հրաժարվել է իր հայցապահանջից (հայցապահանջներից):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել