ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ Քննարկումների առանցքում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներն են։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ երկու երկրների կոմիտեների նախագահների միջև համաձայնություն է ձեռք բերվել նշյալ գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամաձայնեցված գործողություններ` գործի բազմակողմանի և լրիվ քննությունը ապահովելու նպատակաով. «Միաժամանակ կողմերը կարևորել են պատշաճ ապացույցների ձեռքբերումը` օրենքով նախատեսված պայմանների խստագույնս պահպանմամբ: Համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքների արդյունավետությունը կարգավորելու նպատակով ստեղծել համակարգող մարմին»,- Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Լուսանկարը` ՀՀ Քննչական կոմիտեի