«Ցավոք, հրաշք տեղի չունեցավ». ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս ժողովուրդը սգում է ամբողջ հայ ժողովրդի հետ.

«Մինչև վերջին րոպեն, բոլորս հուսում էինք և աղոթում Սերյոժա Ավետիսյանի համար, որի կյանքը փրկելու համար պայքարում էին Հայաստանի և Ռուսաստանի բժիշկները։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև բոլորս սպասում և հավատում էինք հրաշքին:

Երեխայի կորուստը ծանր վիշտ է։ Չկան այնպիսի բառեր, որոնք ինչ-որ կերպ կարող են մեղմացնել տեղի ունեցած սարսափելի ողբերգության պատճառած ցավը, սակայն նույնիսկ այս պայմաններում պետք է լինի մարդկային։ Մեծամասնությունը հասկանում են ամեն ինչ։ Սուգը՝ վիշտ է և աղոթք:

Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դաս վերցնենք և ամեն հնարավորը անենք, որպեսզի նման բան չկրկնվի։ Վստահեցնում ենք, որ հանցագործը և նրանք ովքեր հնարավոր է կանգնած են նրա հետևում արժանի պատրժ կկրեն»,- նշված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել