ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Իրավաբան.net-ին հայտնում են, որ հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Ըստ հաղորդագրության` նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մինչ այս Իրավաբան.net-ը տեղեկացրել է, որ հունվարի 17-ին Տավուշի մարզի սահմանային Ոսկեվան գյուղի հատվածում դիպուկահարի գնդակից մահացել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: