Տավուշի մարզում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել

Այսօր Տավուշի մարզի սահմանային Ոսկեվան գյուղի հատվածում դիպուկահարի գնդակից մահացել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Այս մասին Իրավաբան.net կայքին փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` դեպքից հետո հակառակորդի կողմից կրակոցները շարունակվել են, հայկական կողմը պատասխան կրակ է արձակել` լռեցնելով հակառակորդին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել