Հարուցվել է քրեական գործ՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի երկու բնակչուհու մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի երկու բնակչուհու անզգուշությամբ մահ պատճառվելու դեպքի առթիվ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի թիվ 53 սենյակում էլեկտրական սալօջախը միացված թողնելու հետևանքով 2015թ. հունվարի 15-ին՝ ժամը 06-ի սահմաններում, առաջացել է հրդեհ, որի հետեւանքով անզգուշությամբ մահ է պատճառվել նույն սենյակի բնակչուհիներ՝ 20.06.1934թ. ծնված Հրանուշ Ավագյանին և 10.09.1953թ.-ին ծնված Արաքսյա Օհանյանին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել