Հերթական երկրաշարժը, այս անգամ` Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երեկ` հունվարի 7-ին տեղեկացրել ենք, որ տեղական ժամանակով ժամը 10.44-ին Ադրբեջանի և ԼՂՀ-ի սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4 բալ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Այսօր նույն աղբյուրը փոխանցում է` հունվարի 8-ին, ժամը 03.42-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 5 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 4 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել