Վանաձորում սպանվել է 49-ամյա կին

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։
2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադայի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:
49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել