Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենանՎերին Արտաշատ  գյուղում վրաերթի է ենթարկել 11 և 12-ամյա երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ավտոճանապարհի Մասիս գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել», «Ֆորդ Տրանզիտ» և «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի հատվածում, իրար են բախվել «ԶԻԼ», «Իսուզու Ռոդեո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները դուրս են եկել ավտոմեքենաներից, այդ ժամանակ համընթաց երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, բախվելով «ՎԱԶ-2107»-ին,  վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու: Վրաերթի ենթարկված տղամարդը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում,  Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, վարորդը «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով  Սարուխան գյուղից Գավառ քաղաք ընթանալիս` Հ. Աբրահամյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հիշյալ տղամարդուն: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին` Լեռնահովիտ-Մեդովկա գյուղերի խաչմերուկում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս   է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե հարթակին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի: «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել