«Ագրեսիվ տրամադրված» ակտիվիստներին չթողեցին մոտենալ ոստիկանության շենքին

Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացրել` երթով գնալով ՀՀ ոստիկանության շենքի մոտ, նրանք իրենց անհանգստությունն էին արատահայտում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած բռնության դեպքերի առնչությամբ: Ցուցարարներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ ոստիկանության գլխավոր մասնաշենքին, ակտիվիստների ահազանգով ժամանեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր փորձեցին բանակցության միջոցով ընդհանուր հայտարարի գալ ոստիկանների հետ, սակայն արդյունքի չհասան:

Ի դեպ, այսօրվա ակցիային ոստիկանության շենքից դուրս եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ով ցուցումներ տվեց հավաքի ընթացքում հերթապահող ոստիկաններին:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել