Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը պարունակում է մի շարք բարեփոխումներ, ինչպես նաև բացեր: Այսօր ՀՀ կառավարության օրենքի նախագծի քննարկմանը նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան:
Նախ նա ընգծեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանում հանդիսանում է ՔՀԿ-ների ակտիվացման հիմնական դոնորներից մեկը: Պարոն Հրիստեան կարևորեց ՔՀԿ-ների դերը մեր երկրում ժողովրդավարության զարգացման և աղքատության հաղթահարման տեսանկյունից:
Անդրադառնալով օրենքի նախագծին` դեսպանն ասաց. «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քաղաքական և իրավական դաշտի փոփոխությունները, և վերանայված օրենքի նախագիծը բավականին երկար ճանապարհ են անցել: Նախագծի ընթացիկ տարբերակը պարունակում է մի շարք բարեփոխումներ, որոնք որ նպաստանում են ՔՀԿ-ների զարգացմանը` ֆինանսական կայունության ոլորտում»: Տրայան Հրիստեանց շեշտեց, որ այս նախագծով ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության խնդիրը ստանում է նոր լուծումներ:
Միաժամանակ պարոն Հրիստեան հավելեց, որ փորձագետներն օրենքի նախագծում մի շարք բացեր են նախանշել, որոնք հարկավոր է լուծել ՔՀԿ ներկայացուցիչների հետ քննարկումների շրջանակներում: