Մահվան ելքով վթար Լոռիում. հարուցվել է քրեական գործ

2014 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում բախվել են Գարիկ Մանուկյանի վարած «FORD Tranzit» մակնիշի և Արայիկ Ադամյանի վարած «SIAT» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 36-ամյա Արայիկ Ադամյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա Գարիկ Մանուկյանը և «SIAT» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները ճշտվում են) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Լ. Շուշանյանը, նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ Մ. Պ. Փանոսյանը, քննիչ` Ա. Թ. Եղիազարյանը, ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ս.Հ.Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել