«Պաշտպանված երկրում` պաշտպանված քաղաքացի»

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կլոր-սեղանի ձևաչափով կազմակերպել էր քննարկում` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին:

Քննարկմանը ներկա էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խոսքում ներկայացրեց ընթացիկ տարում գրանցված դրական տեղաշարժերը` ըստ գերատեսչությունների, ընդգծելով համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Անդրադառնալով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված հաջողություններին և դեռևս առկա խնդիրներին, Սեյրան Օհանյանը փաստեց, որ պաշտպանական գերատեսչությունն իր գործառույթների շրջանակում անում է առավելագույնը` զինծառայողների իրավունքները պաշտպանելու և մարդակենտրոն այնպիսի բանակ ստեղծելու համար, որտեղ զինվորը կլինի լիիրավ անհատականություն: Պաշտպանական գերատեսչության որդեգրած քաղաքականության հիմնաքարն է «Պաշտպանված երկրում` պաշտպանված քաղաքացի սկզբունքը»: Եվ այս առումով մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Լուսանկարը՝ mil.am-ի

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել