ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած կլոր սեղանին՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության օրվան։
ՀՀ օմբուդսմենի գնահատմամբ՝ նորաստեղծ քննչական կոմիտեն, իր կարճատև գործունեության ընթացքում արդեն ապացուցել է, որ մարդակենտրոն կառույց է: «Տեսնում ենք մարդակենտրոն աշխատանք, որտեղ և՛ տուժողի, և՛ մեղադրողի իրավունքները պաշտպանվում են, տեսնում ենք թացանցիկ մոտեցում»,- շեշտեց Անդրեասյանը:
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ Քննչական կոմիտեն «նախաքննական գաղտնիքի» նշանակությունը չի չարաշահում և քննության հետ կապված ցանկացած տեղեկություն, որը չի խոչընդոտի քննության ընթացքին, տրամադրում է հասարակությանը: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Լուսանկարը ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջի։