Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 05.36-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Սպիտակ հատվածի 21-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրանդ Չերոկի» մակնիշի 34 ԼՏ 806 պետհամարանիշով ավտոմեքենաները:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 33 DU 477 և «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՕԼ 479 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից դեպի անասնագոմ տանող ավտոճանապարհին «Պաջերո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 AV 770 և «Տոյոտա Պրադո» մակնիշի 24 NT 444 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից դեպի անասնագոմ տանող ավտոճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԶԻԼ-130» մակնիշի 35 ԼԼ 165 պետհամարանիշով ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել