Քննչական կոմիտեի առանձին վարչական շենքեր Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեին համապատասխան տարածքներ տրամադրել Վարդենիս և Աշտարակ քաղաքներում։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցում գտնվող 211.73 քառ. մետր մակերեսով նախկին մանրէաբանական լաբորատորիայի մասնաշենքը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 4 հասցեում գտնվող 413.4 քառ. մետր մակերեսով շենքից 268.7 քառ. մետր մակերեսով տարածքը և 144.7 քառ. մետր մակերեսով մանսարդային հարկը հանձնվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումները տեղակայելու նպատակով:

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել