ՃՏՊ Ռյա Թազա գյուղի մոտակայքում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Գազել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գազել» մակնիշի 062LS05 պետհամարանիշով (վարորդ` Դ. Բ., ծնվ. 1985թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը կտրամադրվի ՃՈ-ի կողմից: Տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել