Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և ֆրանսիական ընկերության միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ջրամատակարարման բնագավառում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարևորել է փոխգործակցության զարգացումը:

Ժերոմ Լե Կոնտը նշել է, որ Հայաստանի կառավարությունը «Սաուր» ընկերության համար կարևոր գործընկեր է: Պարոն Լե Կոնտի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, առկա վիճակին և խնդիրներին առնչվող հարցեր: Տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:

Լուսանկարը՝ www.gov.am-ի

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել