Տնից դուրս են հրավիրել և ծեծի ենթարկել

Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 1985 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 1985 թ. ծնված Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 1987 թ. ծնված  Իշխան  և  1993 թ. ծնված  Նվեր Ք.-երի,  ընկերներ՝1989 թ. ծնված  Հայկ Ա.-ի ու 1993 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ, տնից դուրս են հրավիրել իրեն՝ խոսելու մեքենայով տարել գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանին հարակից ճանապարհահատված, վիճաբանել իր հետ, ծեծի ենթարկել, բռունցքներով հարվածել գլխին և դեմքին` պատճառելով վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։

Գարիկ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել