ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի տեղակալ Վաղինակ Քոչարյանն զբաղեցրած պաշտոնից ազատվել է: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Վաղինակ Քոչարյանը սեփական դիմումի համաձայն է աշխատանքից հեռացվել: Այս պահին ՔԿՀ վարչության պետի տեղեկալի պաշտոնը թափուր է: