Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝ հանձնաժողովային կարգով:
«Նրանց գործունեության արդյունքում տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, ի՞նչ է նշանակում սա, որ ասենք մարդը` դատապարտյալը չի կարողանում կանխատեսել իր ապագան, նա մտածում է, որ եթե իրեն պահի դրական, նա կրկին նա չի ազատվելու, այսինքն` օրենքով կա պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակահատված, բայց ինքը չի կարող կանխատեսել` չկան կրիտերիաներ, չկան չափորոշիչներ, հանձնաժողովը գաղտնի քվեարկում մերժում է և որևէ բացատրություն չի տալիս»,- փոխանցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքերով` անկախ հանձնաժողովների համակարգը պետք է ամբողջությամբ վերանայվի. «Այս պահին այլընտրանքային տարբերակները շատ են, պետք է լինի քաղաքական կամք, որ այս համակարգը վերանայենք: Բազմաթիվ մոդելներ կան»,- եզրահանգեց պատգամավորը: