ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Երիտասարդների համաշխարհային օրվա կապակցությամբ: Նա իր ուղերձում կարևորում է երիտասարդության դերը ապագայի խնդիրների հաղթահարման գործում: Ամբողջական ուղերձը ներկայացվում է ստորև:
«Սիրելի երիտասարդներ.
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների համաշխարհայինօրվա կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ երկինք, երազանքների իրականացում, սեր և երջանկություն:
Դուք այն ուժն եք, որն արագ և համարձակորեն արձագանքում է մեր երկրի առջև ծառացած ցանկացած մարտահրավերի և լինելով խելացի, կրթված ու նախաձեռնող օգնում լուծել դրանք: Վստահ եմ, որ ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, վառ ու համարձակ երևակայությունը կնպաստեն համատեղել բոլորիդ ջանքերը և հաղթահարել ցանկացած դժվարություն:
Սիրելի երիտասարդներ, դուք եք կերտում մեր այսօրը և ապագան, և հենց դուք եք ձեր մեջ կրում հայրենասիրության վառ գաղափարները` ողջ աշխարհին լավագույնս ներկայացնելով մեր հայրենիքը:
Հաջողություններ եմ մաղթում Ձեզ»:
Լուսանկարը՝ msy.am-ի: