ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 10-ին, ժամը 02.48-ին տեղեկատվություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որ Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, «Վոլքսվագեն» մակնիշի 34 VT 167 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գովազդային վահանակին, ինչից վարորդ Ա. Թ.-ը (ծնվ. 1978 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել